Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ով կարժանանա ոստիկանապետի «պարգևին»

Ով կարժանանա  ոստիկանապետի «պարգևին»
14.09.2012 | 13:08

Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործառույթը, թերևս, դրանց խաղաղ ընթացքն ու օրինականությունն ապահովելն է: Թե դա որքան է հաջողվում հայ իրավապահներին, քննարկման հարց է, սակայն աշխատանքային հանդիպումը, որ ՏԻՄ ընտրություններից առաջ անցկացրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, տեսականորեն շատ հրապուրիչ էր:
Մեր տեղեկություններով, ոստիկանապետը հրապարակային տեքստից հետո նաև «կուլիսային» խոսք է ասել յուրայիններին: Ըստ այդմ, Գասպարյանը ՏԻՄ ընտրությունների անցկացման մոդելով փորձում է դիտարկել, թե նախագահական ընտրություններում իրավապահներն ինչպես կկարողանան կատարել իրենց վստահված աշխատանքը: Այլ խոսքով, ոստիկանները ՏԻՄ ընտրություններով փորձաքննության են անցնում: Թերացողներն ու «գլուխ պահողները», ըստ մեր տեղեկության, կարժանանան պաշտոնից ազատման «պարգևին», ինչը ներկայիս ոստիկանապետը շատ արագ-արագ է «շնորհում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ